Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2019 թվականի կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Ուզում եմ մեկ-երկու ցուցանիշ էլ նշել զինված ուժերի հետ կապված… Նախորդիվ հանրահայտ է 2019-ին սպառազինությունների ձեռքբերումը, բայց ես ուզում եմ նաև արձանագրել հետևյալը, որ 2019 թվականին զինված ուժերում․
- Առաջնագծում տեղադրվել է 𝟮𝟮𝟱 տեսադիտարկման սարք։
- Արդյունաբերական հոսանք է ստացել 𝟲𝟰 մարտական դիրք։
- Մշտական ջուր է ստացել 𝟭𝟯𝟰 մարտական դիրք։
- Մոդուլային բաղնիքով է կահավորվել 𝟯𝟱 մարտական դիրք։»։
Վարչապետը նաև հայտնել է, որ այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 𝟳𝟰 %-ը, մարտական դիրքերի անձնակազմի 𝟱𝟰 %-ը սնվում է նոր սննդակարգով։