Վրաստանը հույս ունի մյուս տարի ևս իր մոտ անցկացնել ՆԱՏՕ-ի հետաձգված զորավարժությունները

Մայիսի 5-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, քննարկել են համաճարակով պայմանավորված իրողությունները հարաբերություններում:

Հեռախոսազրույցի ընթացքում Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ համաճարակի պատճառով Եվրոպայում նախատեսված զորավարժությունների մի մասը, որը պետք է լիներ Վրաստանում, հաջորդ տարի կրկին կանցկացվի Վրաստանում:

Հիշեցնենք, որ 2020-ին նախատեսված է Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների Noble Partner զորավարժությունը, որին նախատեսված է նաև ՀՀ ԶՈւ մասնակցությունը: Հայտնի չէ, թե այս զորավարժության անցկացումը այս տարի ուժի մեջ է, թե ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *