Թուրքիայի ցամաքային զորքերում պայմանագրային զինծառայության դիմորդների ընտրությունները հետաձգվել են

2020 թ. Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունում պայմանագրային զինծառայության դիմորդների ընտրության երկրորդ փուլերը հետաձգվել են COVID-19 վարակի դեմ պայքարի շրջանակներում:

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում: Հայտարարության մեջ ասվում է. 

«Ընտրության հաջորդ փուլերի անցկացման ժամկետները կհայտարարվեն ծառայության մեկնարկից 15 օր առաջ»:

Բանակում կանխարգելիչ միջոցառումների մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր դեռևս մարտի 17-ին: Նրա որոշման համաձայն՝ մինչև ապրիլի 13-ը ռազմական ուսումնարանների և բարձրագույն սպայական ինստիտուտների կուրսանտներին արձակուրդ էր տրվում, արգելվում էին այցերը բանակային ստորաբաժանումներ և շտաբներ, հետաձգվում էին տեղական և միջազգային բոլոր զորավարժությունները, իսկ սահմանային ստորաբաժանումների անձնակազմին պաշտպանիչ հագուստ և դիմակներ էին տրամադրվելու:

Երկրում վարակի տարածմանը զուգընթաց՝ մարտի 27-ին որոշվեց, որ զորակոչն ու զորացրումը իրականացնելիս զինվորականները ենթարկվելու են 14-օրյա կարանտինի կանոնին: Իսկ Ազգային պաշտպանության համալսարանի (Milli Savunma Üniversitesi) կուրսանտների թեկնածուների քննությունները հետաձգվել են մինչև հունիսի 14 (մարտի 29-ի փոխարեն): 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *