Հայտնի են Թուրքիայի զինված ուժերում զորակոչի և զորացրման նոր ժամկետները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների՝ աստիճանաբար վերացմանը զուգընթաց վերականգնվելու է նաև զինված ուժերի բնականոն գործունեությունը:  

Այս մասին հայտնում է պաշտոնական «Անադոլու» գործակալությունը:

Նախագահ Էրդողանը նշել է, որ զինված ուժերում զորացրման գործընթացները կվերսկսեն մայիսի 31-ից, պաշտպանության նախարարությունում նշանակումներն ու անձնակազմի հավաքագրման աշխատանքները՝ հունիսի 1-ից, զորակոչը՝ հունիսի 5-ից, իսկ «վճար ծառայության դիմաց*» ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ից։ 

* Այս ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Որոշակի գումար վճարելուց հետո նրանք անցնում են զինծառայության հիմնական կրթություն, որը տևում է մոտ 1 ամիս և ազատվում պարտադիր զինծառայությունից։

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ապրիլի 16-ին Էրդողանի որոշմամբ 2019 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարտադիր զինծառայության անցած զորակոչիկների զինծառայությունը երկարաձգվել էր 1 ամսով։ Այս որոշմամբ հետաձգվել էր 66 հազար զինծառայողի՝ մայիսին նախատեսված զորացրումն ու ևս 53 հազարի զորակոչը։

Իսկ ապրիլի 14-ի դրությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր զինված ուժերում COVID-19-ով 223 վարակակրի առկայության, այդ թվում՝ ԶՈւ մեկ քաղծառայողի մահվան մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *