Tag Archives: Թուրքիա

Թուրքիան Ուկրաինայից Ս-125 զենիթահրթիռային ՀՕՊ համալիրներ է գնել

Մայիս 19, 2020 13:29 | RAZM.INFO -

Ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը թուրքական K.B.A.T ՍՊԸ*-ին 2019թ. դեկտեմբերին մատակարարել է ռազմական պահեստամասերի առաջին խմբաքանակը, որոնք նախատեսված են խորհրդային արտադրության Ս-125 «Պեչորա-Մ1» տեսակի երկու միավոր զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների համար։

Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ շտաբի պետը հեռացվել է պաշտոնից

Ջիհաթ Յայջը Մայիս 16, 2020 17:33 | RAZM.INFO -

Մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ ծովակալ Ջիհաթ Յայջըն, ազատվելով ռազմածովային ուժերի շտաբի պետի պաշտոնից, ծառայության է նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարության ենթակայության տակ։

Continue reading

Լիբիայի ազգային բանակը կրկին թուրքական ԱԹՍ է խոցել

Լիբիայի ազգային բանակը կրկին թուրքական ԱԹՍ է խոցել Մայիս 16, 2020 14:58 | RAZM.INFO -

Լիբիական երկու իշխանությունների միջև մայիսի սկզբից մինչ օրս խոշոր բախումներ են ընթանում երկրի արևմտյան ալ֊Վաթիյա (al-Watiya) ավիաբազայում, որտեղ այսօր գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակը (LNA) խոցել է թուրքական հերթական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Continue reading

Թուրքիան F-35-երի մասեր դեռ արտադրում է, բայց կարող է կասեցնել մատակարարումը. Թրամփ

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հանդիպել են Ճապոնիայում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում Մայիս 15, 2020 21:00 | RAZM.INFO -

Ամերիկյան F-35 կործանիչների ֆյուզելաժը (հիմնական կմախք) արտադրվում է Թուրքիայում, հետո միայն մատակարարվում ԱՄՆ։ Եթե Թուրքիա֊ԱՄՆ հարաբերությունները վատթարանան, ապա Թուրքիան կարող է կասեցնել պահեստամասերի մատակարարումը։

Continue reading

Թուրքիայում բոլոր զորակոչիկները թեստավորվելու են COVID-19-ի համար

Թուրքիայի ԶՈւ Մայիս 15, 2020 16:14 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունիսի 5-ից վերսկսվող զորակոչն անվտանգ իրականացնելու նպատակով բոլոր նորակոչիկներին թեստավորելու են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համար։ Թեստավորման բացասական պատասխանի դեպքում զորակոչիկները կտեղափոխվեն կայազորներ։ 

Continue reading

F-35-երի ծրագրից Թուրքիայի դուրս գալը սրելու է առկա մարտահրավերները. ԱՄՆ հաշվեքննիչ պալատ

Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ. Մայիս 14, 2020 19:37 | RAZM.INFO -

ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ պալատը հրապարակել է F-35 ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրի վերանայման մասին ամենամյա զեկույցն՝ ուղղված Կոնգրեսի հանձնաժողովներին, ըստ որի՝ 2019թ. ծրագրից Թուրքիայի հեռացումը է՛լ ավելի է սրելու մատակարարման շղթայի առկա մարտահրավերները։

Continue reading

Թուրքիայի ժանդարմերիան ևս 3 միավոր Bayraktar ԱԹՍ է ստացել

Bayraktar B2 անօդաչու սարք Մայիս 9, 2020 19:30 | RAZM.INFO -

Մայիսի 8-ին Թուրքիայի ՆԳՆ Ժանդարմերիային է մատակարարվել տեղական արտադրության 3 միավոր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)` երկրի անվտանգության գերատեսչությունների ենթակայության տակ եղած նույն ԱԹՍ-ների ընդհանուր քանակը հասցնելով 107-ի:

Continue reading

Ռուս անձնակազմը հասանելիություն չի ունենա թուրքական Ս-400-ների մարտկոցներին

Ս-400 Մայիս 8, 2020 16:36 | RAZM.INFO -

Մայիսի 8-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ շարունակվում են Ս-400 ՀՕՊ համակարգերի տեղակայման աշխատանքները, և որոշ համակարգեր արդեն իսկ շահագործման են հանձնվել։

Continue reading

Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Ս-400-ների երկրորդ խմբաքանակի շուրջ. Риа Новости

Ս-400-ները Թուրքիայում Մայիս 8, 2020 10:27 | RAZM.INFO -

Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2017թ. ստորագրված 2,5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Թուրքիային մատակարարելու է Ս-400 ՀՕՊ համակարգերի ևս մեկ գնդային կազմ։

Continue reading

Թուրքական կործանիչի արտադրման ծրագրում ներգրավվել է ևս մեկ տեղական ընկերություն

Թուրքական արտադրության TF-X առաջին կործանիչի նախատիպը։ Լուսանկարը՝ TAI ընկերության կայքի Մայիս 7, 2020 21:09 | RAZM.INFO -

Մայիսի 2-ին «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» (TAI) և տեղական Havelsan ռազմարդյունաբերական ընկերությունների միջև ստորագրվել է թուրքական TF-X 5-րդ սերնդի կործանիչի արտադրման «Ազգային կործանիչ» ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր։

Continue reading