Ռուս անձնակազմը հասանելիություն չի ունենա թուրքական Ս-400-ների մարտկոցներին

Մայիսի 8-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ շարունակվում են Ս-400 ՀՕՊ համակարգերի տեղակայման աշխատանքները, և որոշ համակարգեր արդեն իսկ շահագործման են հանձնվել։

Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։

ՊԱԳՎ պետը նշել է, որ թեև մատակարարման պայմանագրում ներառված են այնպիսի կետեր, ինչպիսիք են մարզումը, սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը, սակայն ռուս անձնակազմը չի կարողանալու այնպիսի հասանելիություն ունենալ թուրքական Ս-400-ների մարտկոցներին, ինչպիսին ցանկանում է: Ըստ Ի. Դեմիրի՝ դա իրենց կարմիր գիծն է, և միայն թուրքական ընկերություններն ու թուրքական օդուժը հնարավորություն կունենան գործ ունենալ այդ համակարգերի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան այժմ բանակցում են լրացուցիչ խմբաքանակի կազմի և մատակարարման ժամկետների վերաբերյալ։ Ըստ Շուգաևի՝ պայմանագրով նախատեսվում է երկրորդ խմբաքանակի արտադրության գործընթացում թուրքական կողմի մասամբ ներգրավվածությունը։

Նշենք նաև, որ 2019թ. հուլիսին Ռուսաստանից ստացած Ս-400-ների առաջին խմբաքանակի գործարկումը Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է, սակայն առաջիկայում իրականացվելու է այնպես, ինչպես պլանավորված էր։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *