Թուրքիայի ժանդարմերիան ևս 3 միավոր Bayraktar ԱԹՍ է ստացել

Մայիսի 8-ին Թուրքիայի ՆԳՆ Ժանդարմերիային է մատակարարվել տեղական արտադրության 3 միավոր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)` երկրի անվտանգության գերատեսչությունների ենթակայության տակ եղած նույն ԱԹՍ-ների ընդհանուր քանակը հասցնելով 107-ի:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։

Նշենք, որ կա «Բայրաքթար» ԱԹՍ-ի երկու տարբերակ՝ հետախուզական և հարվածային: ԱԹՍ-ի երկու տարբերակներն էլ առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում և կիրառվել են մարտական պայմաններում:

Վերջին շրջանում Բայրաքթար ԱԹՍ֊ների մեծ կորուստներ Թուրքիան ունեցել է Լիբիայում, որտեղ ԱԹՍ֊ներն ուղարկվել էին որպես աջակցություն Լիբիայի արևելքում ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխանություն հաստատած «Ազգային համաձայնության կառավարությանը»։

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *