Թուրքիան Ուկրաինայից Ս-125 զենիթահրթիռային ՀՕՊ համալիրներ է գնել

Ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը թուրքական K.B.A.T ՍՊԸ*-ին 2019թ. դեկտեմբերին մատակարարել է ռազմական պահեստամասերի առաջին խմբաքանակը, որոնք նախատեսված են խորհրդային արտադրության Ս-125 «Պեչորա-Մ1» տեսակի երկու միավոր զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների համար։

Այս մասին գրում է ուկրաինական Diana Mihailova մասնագիտացված բլոգը՝ նշելով, որ ՀՕՊ համալիրների գործարքի արժեքը կազմում է մոտ 30 մլն դոլար։

*Ըստ թուրքական K.B.A.T. ընկերության պաշտոնական կայքի՝ այն ներմուծում և արտահանում է ռազմական զինտեխնիկա ու զինամթերք՝ առաջին հերթին նախատեսված Թուրքիայի զինված ուժերի, այնուհետ նաև Թուրքիայի մյուս անվտանգային գերատեսչությունների համար։

Ուկրաինական աղբյուրը գրում է, որ թուրքական ընկերությանն են մատակարարվել Ս-125 համալիրի մաս կազմող հետևյալ պահեստամասերը․

  • 1 միավոր ՈւՆՎ ալեհավաքային համակարգ,
  • 2 միավոր 5Վ27Դ ՈւԴ ֊ ուսումնական զենիթային կառավարվող հրթիռ,
  • 1 միավոր ՈւՆԿ ֊ Մ1 կաբինա,
  • ԿՈւ-Ն կառավարման և ազդանշանային մալուխների հավաքածու,
  • ԿՍ-Ն սնուցման և կապի մալուխների հավաքածու,
  • 1 միավոր այլ մասերի, գործիքների ու պարագաների պահեստատուփ։

Ռուսական БМПД մասնագիտացված բլոգը գրում է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Ս-125 համալիրները գնել է Լիբիայի արևմտյան՝ «Ազգային համաձայնության կառավարությանը» (GNA) փոխանցելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *