Ռուսաստանը Ղրղզստանին հնարավոր է «Բուկ-Մ1» և Մի-8 ուղղաթիռներ փոխանցի․ «ЦАСТ»

Ըստ ЦАСТ (Центр анализа стратегий и технологий) վերլուծական կենտրոնի՝ այժմ Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկում են 2 դիվիզիոն «Բուկ-Մ1» ԶՀՀ-ի և լրացուցիչ Մի-8 ուղղաթիռիների փոխանցման հարցը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ЦАСТ-ի զեկույցում նշվում է, որ 2012 թվականից երկրների միջև ստորագրվել է 200 մլն դոլարի ռազմական օժանդակության համաձայնագիր, որից 126 մլն դոլարի տեխնիկա (2 միավոր ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռ, 4 միավոր Մի-24Վ հարվածային ուղղաթիռ, 6 միավոր Մի-8ՄՏ և Մի-8ՄՏՎ ուղղաթիռ, ԲՏՌ-70Մ զրահամեքենաներ) Ռուսաստանն արդեն տրամադրել է Ղրղզստանին։

Մի–8ՄՏ ուղղաթիռներ և 9 միավոր ԲՐԴՄ–2Մ զրահամեքենաներ Մոսկվան Բիշկեկին տրամադրել էր 2019 թվականին, իսկ 2017 թվականին Ռուսաստանը ներել էր Ղրղզստանի 240 միլիոն դոլարի պարտքը։

Նշենք նաև, որ այս տարվա փետրվարին ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել էր Ղրղզստաում ռուսական ռազմաբազաների տեղակայման նոր պայմանները։ Ըստ դրա՝ «Կանտ» ավիաբազայի տարածքը մեծանում էր 60 հեկտարով, իսկ Ռուսաստանը լրացուցիչ գումար էր վճարում տարածքի ընդլայնման համար։

Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների և դրանց հետ կապված տարաձայնությունների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ այս հոդվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *