Monthly Archives: Փետրվար 2020

Մահացել է Սու-34–ի ազգությամբ հայ նախագծողը

Ռոլան Մարտիրոսովը Փետրվար 28, 2020 14:49 | RAZM.INFO -

Փետրվարի 28–ին՝ Մոսկվայում, 84 տարեկան հասակում մահացել է Սու–34 կործանիչի գլխավոր նախագծող Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը։ Մարտիրոսովը մասնակցել է նաև Սու-24 և Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչների նախագծման աշխատանքներին։

Continue reading

Իդլիբի շուրջ իրավիճակը․ թարմացվող լրահոս

Թուրք զինծառայողի թաղման արարողությունը Փետրվար 28, 2020 11:13 | RAZM.INFO -

Փետրվարի 27-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիացիոն հարվածներից սպանված թուրք զինծառայողների թիվն այս պահի դրությամբ [28.02.2020 11:00], պաշտոնական տվյալներով, 33 է։

Continue reading

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասին Փետրվար 27, 2020 17:46 | RAZM.INFO -

Այսօր՝ փետրվարի 27–ին, պաշտոնական այցով Հայաստան եկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Continue reading

Հայաստանը ՆԱՏՕ երկրների հետ այս տարի ևս կմասնակցի Noble-Partner վարժանքներին

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ Փետրվար 27, 2020 17:44 | RAZM.INFO -

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղաբիրաշվիլինին, նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նախարարները ստորագրել են ոլորտում 2020 թվականի հայ–վրացական համագործակցության պլանը։

Continue reading

Հնդկաստանը մարտական ուղղաթիռներ է գնում

Ամերիկյան զինված ուժերի AH-64E հարվածային ուղղաթիռը Փետրվար 27, 2020 16:07 | RAZM.INFO -

Փետրվարի 25–ին Հնդկաստանն ու ԱՄՆ–ն ստորագրել են 24 միավոր ծովային МН-60R և 6 միավոր AH-64E հարվածային ուղղաթիռների գնման պայմանագիր։ Գործարքի ընդհանուր արժեքը 3 մլրդ դոլարից ավելի է։

Continue reading

Լիբիայում մեկ օրում 2 թուրքական ԱԹՍ է խոցվել

Լիբիայի ազգային բանակը խոցել է թուրքական Bayraktar TB 2 տեսակի ԱԹՍ֊ն Փետրվար 27, 2020 15:03 | RAZM.INFO -

Փետրվարի 25-26-ին «Լիբիայի ազգային բանակը» գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ «Ազգային համաձայնության կառավարության» կենտրոն Տրիպոլիի հարավում խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB 2 տեսակի երկու ԱԹՍ։

Continue reading

Փետրվարի 20-ից Իդլիբում 18 թուրք զինծառայող է սպանվել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն Փետրվար 27, 2020 14:13 | RAZM.INFO -

Փետրվարի 26-ին Սիրիայի հյուսիսարևտմյան Իդլիբ նահանգում Սիրիայի բանակի հետ բախումներում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող։ Այսպիսով՝ փետրվարի 20-ից Իդլիբում 18 թուրք զինծառայող է սպանվել։

Continue reading

ՌԴ նախագահը հնարավոր է մեկնի Թուրքիա՝ Իդլիբի հարցը քննարկելու

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ. Պուտինը. ապրիլ 2018 թ. Փետրվար 26, 2020 19:02 | RAZM.INFO -

Մարտի 5-ին նախատեսվում է Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որն ամենայն հավանականությամբ կանցկացվի Ստամբուլում։ Դեռ հստակ չէ այն երկկողմ, թե քառակողմ է լինելու։

Continue reading

Ռուսաստանը ստացել է առաջին Ս–350 համակարգերը

Ս-350Ե «Վիտյազ», նկարը՝ bmpd–ի Փետրվար 26, 2020 16:32 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ–ն ստացել է առաջին Ս-350 «Վիտյազ» ՀՕՊ համակարգերը։ Առաջին Ս-350–երը փոխանցվել են Լենինգրադի շրջանում գործող ՀՕՊ ուժերի ուսումնական կենտրոնին։

Continue reading

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԶՈւ զորամասեր այցերը արգելվել են

Փետրվար 26, 2020 14:29 | RAZM.INFO -

Փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում զինծառայողներին արգելվել է հարազատների հետ տեսակցությունները, ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։ Պատճառը տարածաշրջանում՝ մասնավորապես հարևան Իրանում, տարածված կորոնավիրուսն է։

Continue reading