Այսօր՝ փետրվարի 27–ին, պաշտոնական այցով Հայաստան եկած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ և ԱԽ կայքերը։
Հանդիպումների ընթացքում պաշտոնյաները քննարկել են Արցախի ու տարածաշրջանի անվտանգության, օպերատիվ և ճգնաժամային արձագանքման, անցկացվող համատեղ զորավարժություններին առնչվող հարցեր։
Սա Ստանիսլավ Զասի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Բելառուս պաշտոնյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հունվարից։