Փետրվարի 20-ից Իդլիբում 18 թուրք զինծառայող է սպանվել

Փետրվարի 26-ին Սիրիայի հյուսիսարևտմյան Իդլիբ նահանգում Սիրիայի բանակի հետ բախումներում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող։ Այսպիսով՝ փետրվարի 20-ից Իդլիբում 18 թուրք զինծառայող է սպանվել։

Այս մասին հայտնում է թուրքական Sözcü թերթը։ Նշվում է, որ փետրվարի 26-ի կորուստները եղել են Սիրիայի բանակի ավիացիոն հարվածներից։

Իդլիբում փետրվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերն ու «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները ռազմական գործողություն են սկսել Սիրիայի բանակի դեմ։ Հենց առաջին օրը ռուսական ավիացիայի հարվածներից 2 թուրք զինծառայող էր սպանվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *