Daily Archives: Փետրվար 24, 2020

Հնդկաստանում կրկին ՄիԳ–29Կ է վթարվել

Փետրվար 24, 2020 19:30 | RAZM.INFO -

Փետրվարի 23–ին Հնդկաստանում՝ Գոաում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ՄիԳ–29Կ կործանիչ։ Զոհեր չկան՝ օդաչուն բարեհաջող կատապուլտ է արել։

Continue reading

Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանը

Թուրքիա֊Նախիջևան սահմանի Դիլուջու անցակետը Փետրվար 24, 2020 17:57 | RAZM.INFO -

Թուրքիան Իրանում տարածված կորոնավիրուսի դեմ պաշտպանական գործողությունների շրջանակում փակել է այդ երկրի հետ իր բոլոր անցակետերը, այդ թվում՝ Իգդիր նահանգի սահմանը։ Փակվել է նաև Իգդիր նահանգի Արալըք շրջանում Թուրքիայի ու Նախիջևանի սահմանի Դիլուջու անցակետը։

Continue reading

Իսրայել-Գազա փոխադարձ հրթիռակոծություններ

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռը, լուսանկարը՝ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը Փետրվար 24, 2020 17:52 | RAZM.INFO -

Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայից դեպի Իսրայել է արձակվել շուրջ 40 հրթիռ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնում:

Continue reading

Սերբիան ստացել է «Պանցիր–Ս1» համակարգեր

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր Փետրվար 24, 2020 16:08 | RAZM.INFO -

Փետրվարի 22–ին Սերբիան Ռուսաստանից ստացել է «Պանցիր–Ս1» ՀՕՊ համակարգերի 2 դիվիզիոններից կազմված առաջին խմբաքանակը։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է 6 դիվիզիոնի մատակարարում։

Continue reading

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հրամանատար

Ջալալ Հարությունյան Փետրվար 24, 2020 15:41 | RAZM.INFO -

Բակո Սահակյանի հրամանագրով՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հրամանատար է նշանակվել ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Continue reading

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը մարտական կորուստ ունի

Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu) Փետրվար 24, 2020 12:59 | RAZM.INFO -

Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել է զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):

Continue reading

Տավուշում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ–ն վիրավոր ունի. ՊՆ խոսնակ

Փետրվար 24, 2020 11:53 | RAZM.INFO -

Երեկ՝ փետրվարի 23–ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական զինուժի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

Continue reading