Monthly Archives: Մարտ 2020

Ռուսաստանը ֆորմալ հետաձգել է զորակոչը

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները փոխարինվում են նորերով Մարտ 31, 2020 18:55 | RAZM.INFO -

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում գարնանային զորակոչի որոշ միջոցառումներ հետաձգվել են։ Զորակոչը մեկնարկում է ապրիլի 1-ին, սակայն նորակոչիկները Զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։

Continue reading

Ադրբեջանում շուրջ 20 օրով հետաձգվել է նաև զորացրումը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Մարտ 31, 2020 13:02 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զորացրումը կատարվելու է ապրիլի 20-25-ը ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ հետաձգվել էր նաև զորակոչը:

Continue reading

Մարտի 30-ին Տավուշում թշնամու կրակից 2 զինծառայող և մեկ դպրոցական է վիրավորվել. ՊՆ

Մարտ 30, 2020 21:30 | RAZM.INFO -

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Continue reading

Ռուսաստանում «Ռոստեխը» միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին․ տնօրեն

«Ռոստեղ» պետական կորպորացիա Մարտ 30, 2020 20:10 | RAZM.INFO -

«Ռոստեխ» պետական կորպորացիան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել է արտադրանք մատակարարելու մենաշնորհ։ Ընկերությունը այժմ հիվանդությունն ախտորոշող լաբորատորիաներ նախագծելու ու արտադրություն դնելու վրա է աշխատում։

Continue reading

Իտալիա է մեկնել ևս մեկ ռուսական ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը Մարտ 30, 2020 18:35 | RAZM.INFO -

Մարտի 30-ին իտալական Վերոնա քաղաքում վայրէջք է կատարել թոքերի արհեստական օդափոխման 30 սարքերով և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ պարագաներով բեռնված ևս մեկ ռուսական ինքնաթիռ։

Continue reading

Գաղտնիք է․ ՊՆ-ն չի պատասխանում ՀՀ ԶՈւ համար գնված 42 մլն $ զենք-ջարդոնի մասին Ռազմինֆոյի հարցերին

Նիկոլ Փաշինյանը օպերատիվ հավաքին Մարտ 30, 2020 17:09 | RAZM.INFO -

Մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասել էր․ «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա...»։

Ռազմինֆոյի անձնակազմի մոտ այս հայտարարությունը հարցեր էր առաջացրել․

Continue reading

Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Մարտ 30, 2020 13:53 | RAZM.INFO -

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել նախապես մեկուսացված ՀՀ ԶՈւ ևս մեկ զինծառայողի մոտ։ Այսպիսով՝ այս պահին ՀՀ Զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը վեցն է, նրանք բոլորը ծառայում են նույն և մարտական խնդիրներում չներգրավված զորամասում։

Continue reading

Ադրբեջանում զորակոչը հետաձգվել է մինչև մայիսի 31-ը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Մարտ 30, 2020 11:51 | RAZM.INFO -

Մարտի 30-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համար մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծը։

Continue reading

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev) Մարտ 29, 2020 14:44 | RAZM.INFO -

Մարտի 28-ին Ադրբեջանում մահացել է ԶՈւ պայմանագրային զինծառայող 30-ամյա Քամրան Ռաուֆ օղլու Լալաևը (Kamran Rauf oğlu Lalayev), որը մահվանից 6 օր առաջ Գյանջայի իր տանը բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել։

Continue reading

Տավուշում թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ․ Sputnik Armenia

Մարտ 27, 2020 14:18 | RAZM.INFO -

Տավուշի սահմանին ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է բացել հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով թեթև վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-յի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Continue reading