Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել նախապես մեկուսացված ՀՀ ԶՈւ ևս մեկ զինծառայողի մոտ։ Այսպիսով՝ այս պահին ՀՀ Զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը վեցն է, նրանք բոլորը ծառայում են նույն և մարտական խնդիրներում չներգրավված զորամասում։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

«Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *