Իտալիա է մեկնել ևս մեկ ռուսական ինքնաթիռ

Մարտի 30-ին իտալական Վերոնա քաղաքում վայրէջք է կատարել թոքերի արհեստական օդափոխման 30 սարքերով և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ պարագաներով բեռնված ևս մեկ ռուսական ինքնաթիռ։

Այս մասին, Իտալիայում ՌԴ դեսպանատանը հղում անելով, հայտնում է պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն ռազմական, բժշկական 100 հոգանոց անձնակազմ ու անհրաժեշտ պարագաներով բեռնված 15 ինքնաթիռ է ուղարկել Իտալիա՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Մասնագետները տեղափոխվել էին Բերգամո քաղաք։

Նաև Ռուսաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ռուս մասնագետները 8 բժշկական հաստատություններում աջակցել են վիրուսի կանխարգելման աշխատանքներին, իսկ ախտահանող խմբերը զբաղված են բնակելի շինությունները ախտահանելով։

Իտալիան վարակվածների թվով երկրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո։ Իտալիայում այս պահին գրանցվել է վարակման ավելի քան 97600 դեպք, ավելի քան 13000 մարդ առողջացել է, իսկ 10779 մարդ մահացել է վիրուսից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *