Ռուս մասնագետները տեղափոխվում են իտալական Բերգամո քաղաք․ ՌԴ ՊՆ

Մարտի 25-ին Իտալիա մեկնած ռուս ռազմական ու բժշկական անձնակազմը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներով տեղափոխվել է Բերգամո քաղաք։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«ՏԱՍՍ» գործակալությունը իր հերթին հայտնում է, որ մարտի 25-ին ախտահանող և դիագնոստիկ սարքերով ու նյութերով բեռնված թվով 15-րդ Իլ-76 ինքնաթիռն է ուղևորվել Իտալիա։

Նշենք, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը 100 հոգանոց ռազմական ու բժշկական անձնակազմով Ռուսաստանը Իտալիա էր ուղարկել մարտի 22-ին։ Այդ ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Իտալիա մեկնելու համար պատրաստ է ևս 8 բժշկական բրիգադ և 9 միավոր բեռնատար ինքնաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *