Տավուշում թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ․ Sputnik Armenia

Տավուշի սահմանին ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է բացել հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով թեթև վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-յի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական կողմը ճնշել է կրակը։

Ավելի վաղ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե իբրև հայկական բանակը Նոյեմբերյանի Բաղանիս գյուղի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել, իսկ իրենք ճնշել են այդ սադրանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *