ԱՄՆ-ն ազատել է Մոսուլի ավիաբազաներից մեկը. Reuters

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերն ազատել են Մոսուլ քաղաքի հարավում տեղակայված Քայարա ավիաբազան (Qayyarah air base) և հանձնել Իրաքի բանակին։

Այս մասին գրում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Քայարա ավիաբազան երկրորդ բազան է, որն այս ամսվա ընթացքում հանձնվել է Իրաքի կառավարական ուժերին։

Ըստ աղբյուրի՝ կոալիցիոն ուժերը տեղափոխվելու են ավելի փոքրաթիվ բազաներ, ըստ այդմ կրճատելով երկրում իրենց ռազմական ներկայությունը՝ հետևելով Իրաքի խորհրդարանում երկրից օտարերկրյա ուժերի դուրս բերման մասին ընդունված օրինագծին։

Հիշեցնենք, որ Իրաքի տարածքից օտարերկրյա ուժերին դուրս բերելու մասին օրենքը խորհրդարանն ընդունեց հունվարի 5-ին՝ իրենց տարածքում ամերիկյան ավիահարվածներից Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից երկու օր հետո։

Իրաքը հայտարարեց, որ երկրից պետք է դուրս բերվեն բոլոր այն ուժերը, որոնք օգնել են իրենց «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *