Monthly Archives: Մարտ 2020

ԱՄՆ-ն ազատել է Մոսուլի ավիաբազաներից մեկը. Reuters

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից Մարտ 27, 2020 14:08 | RAZM.INFO -

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերն ազատել են Մոսուլ քաղաքի հարավում տեղակայված Քայարա ավիաբազան (Qayyarah air base) և հանձնել Իրաքի բանակին։

Continue reading

Եվս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ

Մարտ 27, 2020 13:54 | RAZM.INFO -

Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 37 զինծառայողներից կատարվել էր նմուշառում: Նրանցից 35-ը առողջ է, 2-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս հիվանդությունը։

Continue reading

Ադրբեջանում հնարավոր է՝ զորակոչը հետաձգեն

Ադրբեջանցի կուրսանտները մեկնում են զորավարժության Մարտ 27, 2020 12:43 | RAZM.INFO -

Ադրբեջանում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով խորհրդարանի քննարկմանն է դրվելու ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծը։

Continue reading

«Կորնետ»–ով հագեցած թուրքական հակատանկային «Քապլանները» դրվել են սերիական արտադրության

Մարտ 26, 2020 15:08 | RAZM.INFO -

Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերը ստացել են տեղական FNSS ռազմարդյունաբերական ընկերության արտադրած «Քապլան» ինքնագնաց հակատանկային զրահամեքենաների նոր խմբաքանակը՝ բաղկացած վեց միավորից։ Այսպիսով՝ զրահամեքենաները դրվում են սերիական արտադրության։

Continue reading

ՀՀ ԶՈւ 3 զինծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մարտ 26, 2020 13:44 | RAZM.INFO -

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք պայմանագրային զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ Թեստը ցույց է տվել, որ երեքի մոտ էլ առկա է նոր կորոնավիրուս։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Continue reading

Ռուսական Սու-27-ը Սև ծովն է ընկել

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ Մարտ 26, 2020 12:55 | RAZM.INFO -

Մարտի 25-ին Սև ծովի վրա պլանային թռիչքի ժամանակ ռուսական Սու-27 կործանիչը վթարվել և ընկել է ծովը։ Նշվում է, որ ինքնաթիռը Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա վթարային ազդանշան է ուղարկել։

Continue reading

Ռուսաստանում Լ-39 է վթարվել

ՌԴ ՌՕՈւ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ Մարտ 25, 2020 21:41 | RAZM.INFO -

Այսօր՝ մարտի 25-ին, Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում վթարվել է Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ։ Ինքնաթիռի բարձրության ոչ բավարար լինելու պատճառով օդաչուն չի կարողացել ողջ մնալ կատապուլտի միջոցով և մահացել է։

Continue reading

Ռուսաստանի ՌՈ և ՌՕՈւ գրեթե ողջ անձնակազմը Սիրիայում մարտական փորձ է ձեռք բերել

Ռուսական ՌՈ-ն Սիրիայում Մարտ 25, 2020 21:13 | RAZM.INFO -

Ռուսաստանի պաշտպանության նախարարը մարտի 25-ին հայտարարել է Սիրիայում մարտական գործողություններին ՌԴ զինծառայողների ներգրավվածության մասին թվեր։ Սիրիայում մարտական փորձ են ձեռք բերել ռազմաօդային ուժերի անձնակազմի 90, ռազմական ոստիկանության 98, ՀՕՊ մասնագետների 56, իսկ ՌԾՈւ սպաների 61 տոկոսը։

Continue reading

ՀՀ ԶՈւ 3 զինծառայող կորոնավիրուսի թեստ է հանձնել

Մարտ 25, 2020 20:48 | RAZM.INFO -

ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, կապված դրա հետ երեք պայմանագրային զինծառայող կորոնավիրուսի թեստէ հանձնել։ Երեքն էլ մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Continue reading

Ռուս մասնագետները տեղափոխվում են իտալական Բերգամո քաղաք․ ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ-90Ա բեռնատար ինքնաթիռ, որի բազայի վրա ստեղծվելու է Ա-100 «Պրեմիեր» ինքնաթիռը Մարտ 25, 2020 17:09 | RAZM.INFO -

Մարտի 25-ին Իտալիա մեկնած ռուս ռազմական ու բժշկական անձնակազմը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներով տեղափոխվել է Բերգամո քաղաք։

Continue reading