Monthly Archives: Ապրիլ 2020

Վրաստանի Գորի հոսպիտալի սանիտարը վարակվել է կորոնավիրուսով

Ապրիլ 29, 2020 23:39 | RAZM.INFO -

Վրաստանի Գորի քաղաքում տեղակայված ՊՆ զինվորական հոսպիտալի սանիտարի մոտ ևս հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19)։

Continue reading

Թշնամին կիրառել է 60 մմ ականանետ, ապա ՊԲ կողմից լռեցվել

Ապրիլ 29, 2020 18:53 | RAZM.INFO -

Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

Continue reading

Ինչպես է ՊՆ-ն պայքարելու COVID-19-ի դեմ զորակոչի ընթացքում. միջոցառումների ցանկ

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Ապրիլ 28, 2020 11:37 | RAZM.INFO -

2020 թվականի մայիսի 1-ից մեկնարկող ամառային զորակոչի ընթացքում COVID-19-ի տարածումը և ԶՈւ ներթափանցումը կանխարգելելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, կիրականացվեն հետևյալ միջոցառումները։

Continue reading

Հայաստանը 2019-ին ռազմական բյուջեի վրա ծախսել է ՀՆԱ-ի 4․9 տոկոսը․ SIPRI

Ապրիլ 27, 2020 20:25 | RAZM.INFO -

Ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հերթական զեկույցի՝ Հայաստանը 2019 թվականի ՀՆԱ-ից 4․9 տոկոսն է ծախսել ռազմական բյուջեի վրա, իսկ Ադրբեջանը՝ 4 տոկոսը։

Continue reading

«Ռոսկոսմոսում» 100-ից ավել մարդ վարակվել է COVID-19-ով

«Ռոսկոսմոս» ընկլերության ղեկավար Դմիտրի Ռագոզինը Ապրիլ 27, 2020 18:38 | RAZM.INFO -

Ռուսական պետական «Ռոսկոսմոս» ընկերությունում ապրիլի 27-ի դրությամբ 111 մարդ վարակվել է նոր կորոնավիրուսով, նրանցից 11-ը առողջացել են, իսկ 3-ը՝ մահացել։

Continue reading

Ռուսաստանի զինված ուժերում 874 զինծառայող վարակվել է COVID-19-ով

Ղրիմում անցկացվում է Ռուսաստանի ԶՈւ խոշորամասշտաբ զորավարժություն Ապրիլ 27, 2020 13:22 | RAZM.INFO -

Ապրիլի 26-ի դրությամբ ռուսական բանակում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 874 դեպք, որոնցից ծանր է գնահատվում 4 զինծառայողի վիճակը։ Այս զինծառայողներից 314-ը բուժում են ստանում ՌԴ ՊՆ ենթակայության հոսպիտալներում, ծառայության վայրում մեկուսացած են 175 հոգի, տանը մեկուսացած են 379 հոգի, իսկ քաղաքացիական հիվանդանոցներում բուժում են ստանում 6 զինծառայող։

Continue reading

Ռազմաբժիշկները Մոսկվայի քաղաքացիական հիվանդանոցներում կօգնեն պայքարել վիրուսի դեմ

Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի ռազմաբժիշկների վարժանքներից. 21.12.2017 Ապրիլ 25, 2020 10:35 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանից 5 ռազմաբժշկական բրիգադ ապրիլի 24-ին ժամանել է Մոսկվայի մարզ։ Ռազմաբժիշկները քաղաքացիական հիվանդանոցներում աշխատելու են նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։

Continue reading

«Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմից ավելի քան 800 հոգի վարակված է COVID-19-ով

Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Ապրիլ 24, 2020 22:16 | RAZM.INFO -

Ավարտվել է ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի ողջ անձնակազմի թեստավորումը. այս մասին հայտնել է ԱՄՆ նավատորմի ներկայացուցիչը։ Նավի անձնակազմը անցնում է 4000 հոգուց։ Կորոնավիրուսը հաստատվել է 840-ի մոտ, որոնցից 88-ը ապաքինվել են։ Հիվանդներից մեկը ավելի վաղ մահացել էր։

Continue reading

Շփման գծում Ադրբեջանի ՌՕՈւ ակտիվության շուրջ

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ Մի-35 ուղղաթիռներ Ապրիլ 24, 2020 20:29 | RAZM.INFO -

Ապրիլի 21-ին Արցախի ՊԲ-ն հայտնեց հարավային ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին: Հայտարարությունում, սակայն, կար նաև մեկ այլ ուշադրության արժանի կետ․ նշվում էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

Continue reading

Կանադան Թուրքիային զենք չի վաճառի, քանի Թուրքիան Սիրիայի հյուսիսում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ապրիլ 24, 2020 19:29 | RAZM.INFO -

Կանադայի կառավարությունը անորոշ ժամանակով արգելք է սահմանել Թուրքիային զենք և սպառազինություն մատակարարելու համար։ Արգելքը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության մեկնարկով։ Այն տարածվում է ինչպես ծանր, այնպես էլ թեթև զինտեխնիկայի, զինամթերքի, պաշտպանիչ հանդերձանքի և էլեկտրոնիկայի վրա։

Continue reading