Daily Archives: Մարտ 12, 2020

Թուրքիան կորուստներ ունի Սիրիայի հյուսիս-արևելքում

Մարտ 12, 2020 19:50 | RAZM.INFO -

Մարտի 12-ին Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն իրականացրին 2019թ․ հոկտեմբերին, մեքենայի պայթյունից սպանվել են Թուրքիայի ժանդարմերիայի 1 և տեղի անվտանգության ծառայողներից 3-ը։

Continue reading

Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Լուսանկարը՝ մայոր Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից Մարտ 12, 2020 18:38 | RAZM.INFO -

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պաշտոնում Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է մայոր Շուշան Շահենի Ստեփանյանը։

Continue reading

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Ադրբեջանում

Մարտ 12, 2020 18:35 | RAZM.INFO -

Մարտի 12-ին Ադրբեջանում մահացել է 1969թ․ ծնված կին քաղաքացի, որի մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուսի առկայությունը։ Կինը Ադրբեջան էր եկել Իրանից։

Continue reading

Վրաստանում զորակոչը հետաձգվել է

Վրաստանի ԶՈւ հետևակային առաջին բրիգադի հրետանավորները Օռպոլո զորավարժարանում Մարտ 12, 2020 18:09 | RAZM.INFO -

Երեկ՝ մարտի 11-ին, Վրաստանի կառավարությունը որոշել է գարնանային զորակոչը մեկ ամսով հետաձգել՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Զորակոչը նախատեսված է անցկացնել ապրիլի 12-ից։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։

Continue reading

Մարտին նախատեսված ArmHiTec-ը կանցկացվի աշնանը․ պատճառը կորոնավիրուսն է

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Մարտ 12, 2020 17:32 | RAZM.INFO -

Մարտի վերջին Երևանում պլանավորած էր անցկացնել ArmHiTec-2020 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։ Այն հետաձգվել է մինև աշուն՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Continue reading

Սիրիայում ավտովթարից ՌԴ ԶՈւ զինվորական է մահացել

Ռուսաստանցի զինծառայողի աշխատանքը GPS/GLONASS նավիգացիոն համակարգերի ազդանշաններն ընդունող սարքով Մարտ 12, 2020 15:58 | RAZM.INFO -

Մարտի 11-ին Սիրիայում տեղակայված ռուսական Հմեյմիմ ավիաբազայի զինծառայող է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Դեպքը եղել է բեռնատար Ուրալ մեքենայի ճանապարհից դուրս գալու պատճառով։

Continue reading