Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԶՈւ զորամասեր այցերը արգելվել են

Փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում զինծառայողներին արգելվել է հարազատների հետ տեսակցությունները, ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։ Պատճառը տարածաշրջանում՝ մասնավորապես հարևան Իրանում, տարածված կորոնավիրուսն է։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Սահմանափակումների նպատակը զինված ուժերում կորոնավիրուսի հնարավոր ներթափանցման կանխարգելումն է։ Արձակուրդների և ազատ արձակումների սահմանափակումը չի ազդում միայն «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *