Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղաբիրաշվիլինին, նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նախարարները ստորագրել են ոլորտում 2020 թվականի հայ–վրացական համագործակցության պլանը։
«Ես գոհունակ եմ, որ հայ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում անցկացվող Noble-Partner 2020 բազմազգ զորավարժությանը ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների հետ։ Ես իրապես հուսով եմ, որ հայկական կողմը կշարունակի ապագայում ակտիվորեն ներգրավվել վարժանքներին», այս մասին այսօր լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ղարիբաշվիլին։
Noble Partner-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ ամենամյա զորավարժություններից է՝ ուղղված է «ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելուն»։ Վրաստանում առաջին անգամ անցկացվել են 2015 թվականին: Զորավարժությանը տարբեր տարիներին մասնակցել է մինչև 3000 զինծառայող, այդ թվում՝ Հայաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից։