Ռուսաստանի ԶՈւ–ն ստացել է առաջին Ս-350 «Վիտյազ» ՀՕՊ համակարգերը։ Առաջին Ս-350–երը փոխանցվել են Լենինգրադի շրջանում գործող ՀՕՊ ուժերի ուսումնական կենտրոնին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Վիտյազների» նախագծման աշխատանքները սկսել են 2007-ից, 2010-ին կնքվել է պայմանագիրը ՊՆ–ի և արտադրող «Ալմազ-Անթեյի» միջև, 2011-ին երկու հրթիռ փորձարկում է անցել, սակայն հրթիռի ինքնաուղղորդվող գլխիկի հետ խնդիրներ են եղել։ 2013-ին է նախատեսված է եղել ավարտել պետական փորձարկումները, նույն թվականի հունիսին էլ առաջին անգամ ներկայացվել է նախագահ Պուտինին, մի քանի ամսից այն պաշտոնապես ցուցադրվել է ՄԱԿՍ-2013 ցուցահանդեսի ժամանակ։
2014-ի սկզբին «Ալմազ-Անթեյի» բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ այն սերիական արտադրության կդրվի 2015-ին, սակայն համակարգը սերիական արտադրության դրվեց 2019–ի ապրիլին։
Ս–350 զենիթահրթիռային համակարգերը արտադրում է ռուսաստանյան «Ալմազ-Անտեյ» ընկերությունը և աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։ «Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է 12 միավոր հրթիռներով ու կարող է թիրախը խոցել առավելագույնը 60 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա։