ՄԱԿՍ-2013-ում ներկայացվել է «Վիտյազ» ՀՕՊ համակարգը

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ համակարգերի արտադրությամբ զբաղվող կոնցերնը Մոսկվայում ընթացող ՄԱԿՍ-2013 ավիասրահում ներկայացրել է Ս-350Ե «Վիտյազ» (С-350Е «Витязь») զենիթահրթիռային համակարգը։

Ցուցահանդեսի ժամանակ նոր ՀՕՊ համակարգը ներկայացվել է արտահանման համար նախատեսված տարբերակով։

Վիտյազ Ս-350Ե

Վիտյազ Ս-350Ե։ Լուսանկարը՝ bmpd-ի

Սա «Վիտյազի» առաջին պաշտոնական ներկայացումն է։ 2013 թվականի հունիսին այն արդեն ներկայացվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այցելել էր Սանկտ Պետերբուրգում գտնվող Օբուխովի գործարան, որտեղ էլ այն թողարկում են։

Այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ «Ալմազ-Անթեյը» նախատեսում է մինչ տարեվերջ ՀՕՊ համակարգը հանձնել ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ փորձարկումներ իրականացնելու համար։

«Վիտյազը» փոքր և միջին հեռահարության ինքնագնաց ՀՕՊ համակարգ է։ Այն օգտագործում է 9Մ96 զենիթային հրթիռներ, որոնք կիրառում է նաև Ս-300ՊՄՈւ-2-ը։

Ինքնագնաց արձակման կայանն աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *