Ռուսական «Վիտյազ» նոր ՀՕՊ համակարգի փորձարկումները նախատեսվածից 6 տարի ուշ մոտենում են ավարտին

Ռուսաստանյան «Ալմազ-Անտեյ» ընկերության արտադրության «Վիտյազ» զենիթահրթիռային համալիրները շուտով կավարտեն պետական փորձարկումները։ Դրանք նախատեսված են Վ55Պ հրթիռներով Ս-300ՊՍ ԶՀՀ-ներին փոխարինելու համար, որոնց շահագործման ժամկետը վերջացել է 2015-ին։ Փորձարկումների ընթացքը ստուգել է երկրի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ առաջին համալիրը 2019-ին կստանա Լենինգրադի շրջանում գործող օդատիեզերական ուժերի ՀՕՊ ուսումնական կենտրոնը։

Այն աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։ «Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է ինչպես միջին, այնպես էլ կարճ հեռավորության հրթիռներով։


Նշենք, որ փորձարկումների նախատեսված ժամկետը մի քանի անգամ էականորեն խախտվել է։ 

Համակարգի նախագծման աշխատանքները սկսել են 2007-ից, 2010-ին կնքվել է պայմանագիրը ՊՆ հետ, 2011-ին երկու հրթիռ փորձարկում են անցել, սակայն հրթիռի ինքնաուղղորդվող գլխիկի հետ խնդիրներ են եղել։ 2013-ին է նախատեսված է եղել ավարտել պետական փորձարկումները, նույն թվականի հունիսին էլ առաջին անգամ ներկայացվել է նախագահ Պուտինին, մի քանի ամսից այն պաշտոնապես ցուցադրվել է ՄԱԿՍ-2013 ցուցահանդեսի ժամանակ։

2013-ի ձմռանը երկրի օդատիեզերական զորքերի հրամանատարը, արտադրող ընկերության հետ փորձարկումների նոր ժամկետ նշանակելիս, դժգոհություն է հայտնել դրանց ուշացման կապված։ Դրանից հետո 2014-ի սկզբին «Ալմազ-Անտեյի» բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ այն սերիական արտադրության կդրվի 2015-ին։ Ավելի ուշ՝ 2015-ին, «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ գործարանային փորձարկումներին արձակման կայանի հետ խնդիրներ չեն եղել, հրթիռներն են շարունակում փորձարկումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *