Monthly Archives: Հոկտեմբեր 2019

Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ ԱՄՆ սենատորներից

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ Հոկտեմբեր 10, 2019 18:08 | RAZM.INFO -

ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրահամը և Քրիս Վան Հոլլենը հոկտեմբերի 9-ին ներկայացրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, պատճառը՝ Թուրքիայի սկսած գործողությունն է Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Continue reading

Թուրքիան շարունակում է հրետանային պատրաստությունը քրդերի դեմ

Հոկտեմբեր 10, 2019 16:12 | RAZM.INFO -

Երկրորդ օրն է, ինչ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսային հատվածում քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ("Barış pınarı") անունը կրող ռազմական գործողությունը: Ըստ բաց աղբյուրներից հայտնի տեղեկությունների համադրության՝ դեռևս ընթանում է, այսպես ասած, «հրետանային պատրաստության» փուլը:

Continue reading

Մարտի կառավարման նոր համակարգ է կիրառվել հայ-ռուսական զորախմբի վարժանքներին

ՀՀ ԶՈւ զինծառայողները՝ հայ-ռուսական զորախմբի վարժանքների ժամանակ Հոկտեմբեր 9, 2019 20:04 | RAZM.INFO -

Այսօր կայացած հայ-ռուսական համատեղ զորախմբի հերթական վարժանքների մարտական կրակով փուլում կիրառվել է մարտի կառավարման նոր համակարգ, որով հրամանատարությունը կարողացել է օնլայն ռեժիմով հետևել վարժանքների դրվագներին։ Այս մասին վարժանքների մարտական կրակով փուլի ավարտից հետո հայտնեց ՌԴ ԶՈՒ ՀՌՇ մարտական պատրաստության վարչության պետ Ռամիլ Գիլյազովը։

Continue reading

Թուրքական առաջին զորախումբը հատել է Սիրիայի սահմանը․ Bloomberg

Թուրքիայի զինուժը հերթական «դիտարկման կետն է» ստեղծել Իդլիբում Հոկտեմբեր 9, 2019 16:07 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 9-ին միջազգային Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք անանուն պաշտոնյայի, գրում է, որ այսօր առավոտյան թուրքական փոքր զորախումբ անցել է Սիրիայի հյուսիսարևելյան սահմանը՝ լայնածավալ հարձակման նախապատրաստությամբ։

Continue reading

Նիկոլ Փաշինյանը հերքել է Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Հոկտեմբեր 9, 2019 14:27 | RAZM.INFO -

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնից ազատվելու մասին մամուլում առկա լուրերը։ Տոնոյանը նույնպես չի հաստատել իր հրաժարականի մասին տեղեկությունները։

Continue reading

Մարտական կրակով շուրջ 35 զորավարժություն վերջին 2 շաբաթում․ ամփոփում է ԳՇ պետը

Դրվագ ՀՀ ԶՈւ գումարտակային զորավարժությունից Հոկտեմբեր 8, 2019 23:29 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 5-ին ավարտվեց սեպտեմբերի 24-ին մեկնարկած ՀՀ ԶՈւ զորավարժությունը։ Զորավարժությունը «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով էր։ Այսօր ասուլիսի ժամանակ զորավարժությունն ամփոփեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ չհայտնած կորուստ` թաղված «Պատվո ծառուղում»

Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը Հոկտեմբեր 8, 2019 18:37 | RAZM.INFO -

Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի 2019թ. հուլիսի կորստի մասին։ Ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում այդ մասին չի հայտնվել:

Continue reading

ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը հիմա ավելի հեռու ու փոքր թիրախներ կարող է խոցել․ ԳՇ պետ

Օսա-ԱԿ ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ Հոկտեմբեր 8, 2019 18:09 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացված զորավարժությունների ընթացքում ներգրավվել են նոր և թարմացված ՀՕՊ և հակատանկային զինատեսակներ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Continue reading

1 զոհի և 3 վիրավորի դեպքերի համարժեք պատասխանը հակառակորդին տրված է․ Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը Հոկտեմբեր 8, 2019 17:42 | RAZM.INFO -

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Այսօր ցերեկը՝ 14:30-ի սահմաններում հակառակորդը Նոյեմբերյանի շրջանում ոչ նպատակային կրակել է և պատասխան կրակով դադարեցվել։ Այս ուղղությամբ լարվածության որոշակի տարրեր մնում են, սակայն ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սրանք հորդորեց համարել սահմանային ռեժիմի լարվածություն, որը միշտ եղել է։

Continue reading

Ի՞նչ է կատարվում Սիրիայում Էրդողանի ու Թրամփի հայտարարություններից հետո

Սիրիական Թել Աբյադ շրջանի բնակչությունը բողոքի ցույց է իրականացնում ընդդեմ Թուրքիայի, 07 հոկտեմբերի, 2019թ․ Հոկտեմբեր 7, 2019 20:51 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ–ն չի աջակցելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությանն ու դուրս է բերելու իր զորքերը Սիրիայից, ինչը նշանակում է, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական ուժերը թուրքական սպառնալիքի առաջ մնում են միայնակ, քանի որ մինչ այդ նրանց աջակցում էր ԱՄՆ–ն։

Continue reading