Monthly Archives: Նոյեմբեր 2019

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Նոյեմբեր 29, 2019 21:55 | RAZM.INFO -

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է 2020թ․ պետբյուջեի նախագիծը։ Բյուջեի նախնական նախագծում նշված պաշտպանական հատկացումները չեն փոխվել, 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Continue reading

Նոյեմբերի 29-ին թշնամու կրակից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Նոյեմբեր 29, 2019 20:09 | RAZM.INFO -

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցից, հրազենային վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Նա անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Nordic Monitor–ի գաղտնազերծած փաստաթուղթը Հայաստանի դեմ Թուրքիայի ՌՕՈւ գործողության մասին Նոյեմբեր 28, 2019 17:36 | RAZM.INFO -

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016թ․ թվագրվող գաղտնազերծված մի փաստաթուղթ, որն ուղղված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ–ին։ Փաստաթղթում ասվում է՝ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» անունով օդային գործողության 2001թ․ հաստատված պլանում կան բացակա էջեր»։

Continue reading

Ստանիսլավ Զասը հունվարի 1–ից կգլխավորի ՀԱՊԿ–ը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by Նոյեմբեր 28, 2019 16:22 | RAZM.INFO -

Այսօր՝ նոյեմբերի 28–ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ հաստատվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թիկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Զասը կսկսի պաշտոնավարել 2020-ի հունվարի 1–ից։

Continue reading

Առաջին Ս–400-ները Հնդկաստանը կստանա 2021–ին. ռուս պաշտոնյա

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Նոյեմբեր 28, 2019 15:18 | RAZM.INFO -

Հնդկաստանին 5 գնդային լրակազմ (ըստ «Վեդոմոստիի»՝ 10 դիվզիոն) Ս-400 «Տրիումֆ»  զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կավարտվի 2025–ին։ Գործարքը գերազանցում է 5 մլրդ դոլարը։

Continue reading

ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լրացուցիչ Ս–400-ների բանակցություններ են ընթանում

Ս-400-ները Թուրքիայում Նոյեմբեր 27, 2019 19:01 | RAZM.INFO -

Ռուսաստանը Թուրքիային կվաճառի Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ գնդային լրակազմը։ Դրա համար Թուրքիային տրվել է տեխնիկական առաջադրանք, որը նախատեսում է Թուրքիայից նախագծին տեխնիկական աջակցություն, մասնավորապես համակարգի համար նախատեսված առանձին մասերի տեղական արտադրություն։

Continue reading

BBC–ի արձագանքն Ադրբեջանի 2017թ. արտադատարանական մահապատիժներին

Տեսարան ամրոցի բանտախցիցՏեսարան ամրոցի բանտախցից Նոյեմբեր 27, 2019 14:48 | RAZM.INFO -

Նոյեմբերի 27-ին BBC լրատվական գործակալության ռուսաստանյան ծառայությունը գրել է Ադրբեջանում 2017թ․ մայիսին իրականացված արտադատարանական մահապատիժների մասին, նշելով, թե գործի մանրամասներն ի հայտ են եկել միայն 2019թ․։ Իրականում Ռազմինֆոն այս թեման լուսաբանում է դեռ 2017թ․ մայիսից սկսած։

Continue reading

Բաքվում են ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը

Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը Նոյեմբեր 27, 2019 13:15 | RAZM.INFO -

Նույեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչի գլխավորած պատվիրակություններին:

Continue reading

Արցախում տրակտոր է պայթել ականի վրա. կա վիրավոր

Հումանիտար ականազերծման ծրագրերը շարունակվում են Նոյեմբեր 26, 2019 17:02 | RAZM.INFO -

Նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ի տրակտորը բարձրացել է ականի վրա և պայթել։ Նա գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

Continue reading

Նոյեմբերի 26–ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Նոյեմբեր 26, 2019 13:22 | RAZM.INFO -

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) մարմինը՝ ծառից կախված վիճակում:

Continue reading