Daily Archives: Նոյեմբեր 29, 2019

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Նոյեմբեր 29, 2019 21:55 | RAZM.INFO -

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է 2020թ․ պետբյուջեի նախագիծը։ Բյուջեի նախնական նախագծում նշված պաշտպանական հատկացումները չեն փոխվել, 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Continue reading

Նոյեմբերի 29-ին թշնամու կրակից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Նոյեմբեր 29, 2019 20:09 | RAZM.INFO -

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցից, հրազենային վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Նա անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։