Ստանիսլավ Զասը հունվարի 1–ից կգլխավորի ՀԱՊԿ–ը

Այսօր՝ նոյեմբերի 28–ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ հաստատվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թիկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Զասը կսկսի պաշտոնավարել 2020-ի հունվարի 1–ից։

Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Գեներալ–գնդապետը հայկական կողմի նախաձեռնությամբ ազատվել էր պաշտոնից 2018 թվականի նոյեմբերին, որից հետո պաշտոնը ժամանակավոր զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by
Ստանիսլավ Զաս

2015 թվականի ՀԱՊԿ խորհուրդի որոշմամբ է հաստատվել, որ 2020 թվականի հունվարի 1–ից Բելառուսի ներկայացուցիչն է պաշտոնավարելու ՀԱՊԿ–ում։ Իսկ Ստանիսլավ Զասի թեկնածությունը պաշտոնին առաջադրվել էր մայիսի 22–ին Բիշկեկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդի նիստի ժամանակ։

ՀԱՊԿ–ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *