Բաքվում են ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը

Նույեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչի գլխավորած պատվիրակություններին:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը: Պատվիրակությունները Բաքու են ժամանել այնտեղ երկկողմ հանդիպման համար: Բաքվում նախկինում ևս նման կարգի հանդիպումներ կազմակերպվել են:

Նախորդ հանդիպումը Բաքվում կայացել էր այս տարվա հուլիսին՝ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի և ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլսթերի միջև: 2018-ի ապրիլին ևս կայացել էր նույն ձևաչափով հանդիպում։ 2017-ի սեպտեմբերի 7-ին Բաքվում հանդիպել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմով:

Ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *