Monthly Archives: Դեկտեմբեր 2019

Սու-30ՍՄ-ներն արդեն Հայաստանում են

Դեկտեմբերի 19ին համացանցում հայտնվեցին ՀՀ ԶՈւ համար արդեն պատրաստ 2 կործանիչի լուսանկարները․ Андрей Нейман - AviaPressPhoto (c) Դեկտեմբեր 27, 2019 11:39 | RAZM.INFO -

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում այսօր վարչապետի ներկայությամբ թռիչք են արել արդեն Հայաստան ժամանած նոր Սու-30ՍՄ ինքնաթիռները։ Այս մասին իմանում ենք վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Continue reading

ՀՀ ԶՈւ-ն համալրվել է Օսա—ԱԿ ՀՕՊ համալիրների նոր խմբաքանակով

Դեկտեմբեր 27, 2019 11:28 | RAZM.INFO -

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ զորամասերից մեկը, որտեղ նրան ներկայացրել են ՀՀ զինված ուժերը համալրած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։

Continue reading

ՀՀ–ն մարտահրավեր ունի ռազմավարական թշնամի Թուրքիայի կողմից. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը Դեկտեմբեր 26, 2019 20:28 | RAZM.INFO -

Քանի դեռ Արցախի հարցը քաղաքական տեսանկյունից չի լուծվել, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը պատերազմի վտանգը համարում է բավականին իրական և մեծ: Նրա խոսքով՝ Հայաստանը մարտահրավերներ ունի նաև ռազմավարական թշնամի Թուրքիայի ուղղությամբ՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի և այլ հարցերի հետ։

Continue reading

Դավիթ Մանուկյանը՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ

Դավիթ Մունակյանը ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի դրոշով Դեկտեմբեր 26, 2019 16:38 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 26-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրով՝ Սամվել Պողոսյանը ազատվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանը։

Continue reading

Հնարավոր է՝ Թուրքիան Լիբիա զորք ուղարկի

Դեկտեմբեր 26, 2019 16:30 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Թուրքիայի և Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» միջև ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ լիբիական կողմի պահանջի դեպքում Թուրքիան և Լիբիան կարող են համատեղ պաշտպանական և անվտանգության գրասենյակ ստեղծել՝ համապատասխան անձնակազմով։

Continue reading

Իրանում ՄիԳ-29 է կործանվել. IRNA

ՄիԳ-29 Իրան Դեկտեմբեր 25, 2019 20:55 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 25-ի առավոտյան ուսումնական թռիչք իրականացնելիս Իրանի հյուսիս–արևմտյան Արդեբիլի շրջանում, Սաբալան սարի վրա վթարվել է Իրանի ՌՕՈւ ՄիԳ–29 կործանիչ: Այժմ տարվում են կործանիչի և օդաչուի որոնողական աշխատանքներ։

Continue reading

Ռուսաստանը 2019–ի ընթացքում ստացել է 6500 միավոր նոր զինտեխնիկա

Դեկտեմբեր 25, 2019 19:55 | RAZM.INFO -

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ամփոփելով 2019 թվականը, հայտարարել է, որ 2019 թվականի ընթացքում ՌԴ ԶՈւ–ն ստացել է 6500 միավոր նոր զինտեխնիկա, որի շնորհիվ բանակում նոր զինտեխնիկայի տոկոսը կազմում է 68.2 %։

Continue reading

Ադրբեջանում ինքնասպան է եղել զինկոմիսարիատի սպա

Ռավան Նասիբով Դեկտեմբեր 25, 2019 16:11 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 24-ին բնակարանում հայտանբերվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Ռավան Նասիբովի (Rəvan Nəsibov) դին՝ երակները կտրված վիճակում: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոնցները:

Continue reading

«Ռուսաստանում ասել են, որ կփորձեն Իդլիբում 24 ժամում դադարեցնել հակամարտությունը». Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Դեկտեմբեր 24, 2019 20:32 | RAZM.INFO -

Թուրքիան սպասում է, որ Սիրիայի Իդլիբում հրադադար կլինի, Ռուսաստանում ասել են, որ կփորձեն 24 ժամում դադարեցնել հակամարտությունն ու կառավարական ուժերի հարձակումները։ Այս մասին դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Continue reading

Պենտագոնը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի արդիականացման համար նոր պայմանագրեր է կնքել. ՏԱՍՍ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում Դեկտեմբեր 24, 2019 20:31 | RAZM.INFO -

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, թուրքական մի շարք ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայում շինարարական աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես` ռազմական նշանակության ենթակառուցվածքներ կառուցելու համար։

Continue reading