ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ զորամասերից մեկը, որտեղ նրան ներկայացրել են ՀՀ զինված ուժերը համալրած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։
Այս մասին հայտնում է վարչապետի կայքը։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ համար այս զինատեսակը նոր չէ, սա նոր խմբաքանակ է։ Լուսանկարը արվել է այս համալիրով մարտական կրակով ԶՈւ այս տարվա զորավարժության ընթացքում։