ՀՀ–ն մարտահրավեր ունի ռազմավարական թշնամի Թուրքիայի կողմից. ԳՇ պետ

Քանի դեռ Արցախի հարցը քաղաքական տեսանկյունից չի լուծվել, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը պատերազմի վտանգը համարում է բավականին իրական և մեծ: Նրա խոսքով՝ Հայաստանը մարտահրավերներ ունի նաև ռազմավարական թշնամի Թուրքիայի ուղղությամբ՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի և այլ հարցերի հետ։

Գեներալ–լեյտենանտը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ բավականին շատ ջանքեր է գործադրում Նախիջևանի համազորային բանակը ուժեղացնելու համար։

«Որոշակի սպառազինության, ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնք նախկինում չկային Նախիջևանում, այժմ դա ունեն։ Բայց մենք էլ համապատասպան միջոցառումներ ենք ձեռնարկում , որպեսզի թույլ չտանք Նախիջևանի ուժերի կողմից սպառազինության ճնշող գերակայություն ունենալ, որը թույլ կտա նրանց վստահ զգալ այդ ուղղությամբ առանձին գործելու ժամանակ։

Մենք նույնպես Նախիջևանի ուղղությամբ ունեցանք սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում և գործող ստորաբաժանումների կրակային վարման հնարավորությունների ավելացում, սա մեզ թույլ է տալիս ընդհանուր ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում վատացում չենք ունեցել։ Մենք ունեցել ենք որոշակի բարելավում, բայց որը կրել է մարտավարական բնույթ։»,– մասնավորապես ասաց Դավթյանը։

Նախիջևանի ուղղությամբ քանակային առումով ՀՀ ԶՈւ–ն մոտավորապես 30-40 տոկոսով ավելի գերիշխող դիրքեր ունի:․

«Վերջին 2-3 ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ ենք ունեցել մեր դիրքերի բարելավման առումով, բայց դրանք ընդհանուր ռազմավարական տեսակետից ունեն տեղային բնույթ․․․:

Այս ընթացքում մենք բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման և զարգացման ուղղությամբ, որը մեզ թույլ է տալիս զորքերի տեղաշարժի ժամանակը կրճատել. նախկին երեք ժամվա փոխարեն հիմա մոտ 40 րոպեի տեղաշարժով կարողանում ենք նույն խնդիրը կատարել»։

Նախիջևանի ուղղությամբ դիրքային փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *