Իրանում ՄիԳ-29 է կործանվել. IRNA

Դեկտեմբերի 25-ի առավոտյան ուսումնական թռիչք իրականացնելիս Իրանի հյուսիս–արևմտյան Արդեբիլի շրջանում, Սաբալան սարի վրա վթարվել է Իրանի ՌՕՈւ ՄիԳ–29 կործանիչ: Այժմ տարվում են կործանիչի և օդաչուի որոնողական աշխատանքներ։

Այս մասին հայտնել է իրանական պետական “IRNA” լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ կործանիչը դուրս է եկել Թավրիզում տեղակայված «Շահիդ Ֆաքուրի» ավիաբազայից և կործանվել է Արդեբիլում առավոտյան ժամը 9-ին։ 

Ռազմական փորձագետ Բաբաք Թաղվին իր թվիթերյան էջում գրել է, որ օդաչուն՝ փոխգնդապետ Մոհամեդ–Ռեզա Ռահմանին է եղել, որը մահացել է վթարից մի քանի րոպե անց։ Ռահմանին Իրանի ռազմաօդային ուժերի երկրորդ մարտավարական կործանիչների բազայի 22-րդ էսկադրիլիայից էր։

Ըստ Թաղվիի` կործանված ՄիԳ-29-ն իր արդիականացումն ավարտել էր այս շաբաթ, իսկ արդիականացման ժամանակ կործանիչի որոշ մասեր Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով (2007թ.) փոխարինվել են այլ, ոչ ստանդարտ մասերով, ինչի պատճառով էլ կործանիչի կառավարման համակարգում տեխնիկական խնդիրներ են եղել ու այն վթարվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *