Դավիթ Մանուկյանը՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ

Դեկտեմբերի 26-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրով՝ Սամվել Պողոսյանը ազատվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ ԶՈւ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանը։

Այս մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Սամվել Պողոսյանը նշանակվել է ՊԲ միավորումներից մեկի հրամանատար։

Նշենք, որ Դավիթ Մանուկյանը ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար էր նշանակվել 2016-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *