ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ամփոփելով 2019 թվականը, հայտարարել է, որ 2019 թվականի ընթացքում ՌԴ ԶՈւ–ն ստացել է 6500 միավոր նոր զինտեխնիկա, որի շնորհիվ բանակում նոր զինտեխնիկայի տոկոսը կազմում է 68.2 %։
Սերգեյ Շույգուի խոսքերը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, հավելելով, որ 2020 թվականին Ռուսաստանի բանակը կստանա 106 միավոր նոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ, Ս–400 ԶՀՀ–ի 4 գնդային համալիր և 6 դիվիզիոն «Պանցիր» ԶՀՀ։
Շոյգուն նաև հայտնել է, որ ցամաքային զորքերի բոլոր բրիգադները վերազինվել են «Իսկանդեր» համակարգերով, ստորաբաժանումները ստացել են 624 միավոր տանկ և մարտական զրահամեքենաներ, 143 միավոր* ինքնաթիռ և ուղղաթիռ։
*Օրերս ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ 2019–ին ՌԴ ԶՈՒ–երը ստացել են 139 միավոր նոր ավիացիոն միջոց։
Հիշեցնենք, որ տեխնիկական համալրումների մասին որոշումը քննարկվել էր տարեսկզբին եղած ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ։