Monthly Archives: Հոկտեմբեր 2019

Ռուսաստանում ՊՆ–ից գողացած «զինտեխնիկան» փորձել են Ադրբեջան արտահանել

Ռուսաստանում ՊՆ–ից գողացած զինամթերքը փորձել են Ադրբեջան արտահանել Հոկտեմբեր 30, 2019 19:44 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստան–Ադրբեջան սահմանին ձերբակալել է մի խումբ անձանց, որոնք փորձել են ապօրինի ռազմական միջոցներ և գումար արտահանել դեպի Ադրբեջան։

Continue reading

Ադրբեջանը սադրում է սահմանին, մեղադրում՝ Հայաստանին. ՊՆ

«Դիտարկվում է հակառակորդի կողմից» Հոկտեմբեր 30, 2019 16:49 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 29-ի գիշերը և 30-ի առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերով կրակել է Տավուշի գյուղերի և դիրքերի ուղղությամբ։ Այս պահին [ժամը 16։00․ Razm.info] իրավիճակը հանգիստ է․ ֆեյսբուքում գրում է (1,2,3) ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Continue reading

Ռուսաստանը 2019–ին 2-րդ անգամ Տաջիկստանին զինտեխնիկա է նվիրում

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինը (ձախից) և Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդան․ նկարը՝ «ՏԱՍՍ» գործակալություն Հոկտեմբեր 30, 2019 15:03 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 29–ին Ռուսաստանը Տաջիկստանին նվիրել է մոտ 320 միլիոն ռուբլի (հոկտեմբերի 29–ի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար) արժողությամբ զինտեխնիկա։ Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Լապինի խոսքերով՝ անհատույց փոխանցվել են ԲՐԴՄ–2Մ զրահապատ մեքենաներ և ռադիոլոկացիոն կայաններ։

Continue reading

Թրամփը հանում է Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Հոկտեմբեր 24, 2019 15:44 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ որոշել է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, քանի որ վերջինս Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատել։

Continue reading

Ադրբեջանում շարունակվում են քաղաքական վերադասավորումները

Ռամիզ Մեհդիև, Միքայել Ջաբբարով Հոկտեմբեր 23, 2019 17:15 | RAZM.INFO -

Ադրբեջանի քաղաքական վերնախավում այս օրերին ընթանում են պաշտոնանկություններ և վերադասավորումներ: Պաշտոններից հեռանում են «հին գվարդիայի» ներկայացուցիչներ, առաջ են գալիս Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի՝ Փաշաևների «կլանի» ներկայացուցիչներ:

Continue reading

Ադրբեջանի ՊՍԾ-ն ՀՀ սահմանին բացել է թվով 3-րդ բազան

ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը նոր բազայի բացմանը Հոկտեմբեր 23, 2019 16:13 | RAZM.INFO -

Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում տեղի է ունեցել պետական սահմանապահ ծառայության բազայի բացման արարողությունը, որին մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:

Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում է. Reuters

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից Հոկտեմբեր 23, 2019 12:06 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 20–21-ին Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը հատել են Իրաքի սահմանը՝ դեպի քրդական Դոհուկի շրջան։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերը, Սիրիայի հյուսիսից ամերիկյան ամբողջ զորքը շարժվելու է դեպի Իրաքի հյուսիս–արևմուտք` այնտեղից ԱՄՆ վերադառնալու համար։

Continue reading

Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական զորքերը համատեղ պարեկություն կսկսեն

Սիրիայի հյուսիսում ռուս-սիրիական զորքերը համատեղ պարեկություն կսկսեն Հոկտեմբեր 22, 2019 21:56 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի պատվիրակությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստանի Սոչի քաղաք՝ Սիրիայի հարցը քննարկելու։ Էրդողան–Պուտին մոտ 6 ժամ տևած հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում Սիրիայի հյուսիսից պետք է հետ քաշվեն քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG

Continue reading

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Թաքցրած կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում Հոկտեմբեր 22, 2019 20:45 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu)։

Continue reading

Իրավիճակը Սիրիայում․ քրդերը լքում են հյուսիսարևելյան տարածքները

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներից ու շարժվում են դեպի Իրաք Հոկտեմբեր 21, 2019 12:51 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 20-ին Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) մամուլի խոսնակ Քինո Գաբրիելը հաստատել էր տեղեկությունը, որ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանից ու այդ տարածքում SDF զինյալներ այլևս չկան։

Continue reading