Առաջին Ս–400-ները Հնդկաստանը կստանա 2021–ին. ռուս պաշտոնյա

Հնդկաստանին 5 գնդային լրակազմ (ըստ «Վեդոմոստիի»՝ 10 դիվզիոն) Ս-400 «Տրիումֆ»  զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կավարտվի 2025–ին։ Գործարքը գերազանցում է 5 մլրդ դոլարը։

Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։

Առաջին խմբաքանակը Հնդկաստանը կստանա 2021–ին, երբ առաջին կանխավճարից անցած կլինի երկու տարի, որը Հնդակաստանը 2019–ի աշնան դրությամբ վճարել է։

Ի դեպ, Ռուսաստանը զենքի վերջնական գնի հարցում զիջումների է գնացել Հնդկաստանի համար։

Պայմանագիրը Հնդկաստանը և Ռուսաստանը ստորագրել են 2018-ի հոկտեմբերին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վտանգին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *