Մարտի կառավարման նոր համակարգ է կիրառվել հայ-ռուսական զորախմբի վարժանքներին

Այսօր կայացած հայ-ռուսական համատեղ զորախմբի հերթական վարժանքների մարտական կրակով փուլում կիրառվել է մարտի կառավարման նոր համակարգ, որով հրամանատարությունը կարողացել է օնլայն ռեժիմով հետևել վարժանքների դրվագներին։ Այս մասին վարժանքների մարտական կրակով փուլի ավարտից հետո հայտնեց ՌԴ ԶՈՒ ՀՌՇ մարտական պատրաստության վարչության պետ Ռամիլ Գիլյազովը։

Զորավարժությանը, ըստ ՌԴ ՊՆ կայքի, ներգրավվել է 1500 զինծառայող, ավելի քան 1500 միավոր զինտեխնիկա։

Զորավարժության սցենարով՝ պայմանական հակառակորդը ճեղքել է ՀՀ պետական սահմանը, ինչից հետո համատեղ զորախումը անցել է պաշտպանության, հակահարձակվել և մարտը տեղափոխել հակառակորդի տարածք։ Այս տարի առաջին անգամ խաղարկվել է կործանված ուղղաթիռի օդաչուի փրկողական, Սու-25 գրոհիչների թռիչքի ժամանակ զենիթային համակարգերից քողարկվելու գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *