1 զոհի և 3 վիրավորի դեպքերի համարժեք պատասխանը հակառակորդին տրված է․ Արտակ Դավթյան

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Այսօր ցերեկը՝ 14:30-ի սահմաններում հակառակորդը Նոյեմբերյանի շրջանում ոչ նպատակային կրակել է և պատասխան կրակով դադարեցվել։ Այս ուղղությամբ լարվածության որոշակի տարրեր մնում են, սակայն ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սրանք հորդորեց համարել սահմանային ռեժիմի լարվածություն, որը միշտ եղել է։

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում այս ուղղությամբ զոհվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 2 զինծառայող, 1 քաղաքացիական։

«Սահմանին լարվածությունը, միջադեպերը միշտ եղել են․․․Համեմատության համար ասեմ, որ որոշակի քանակով նվազել են կրակոցների թվերը, միջադեպերի թվերը, նաև զոհերի թվերը։ ․․․Ցավոք, մենք ունեցանք 1 զոհ, 3 վիրավոր, կարող եմ ասել համարժեք պատասխան տրված է այդ ուղղությամբ։ Համարժեք պատասխան բոլոր դեպքերում է տրվում, ուղղակի կան դեպքեր, որոնք մենք հայտարարում ենք, կան դեպքեր, որոնք նպատակահարմար չենք գտնում հայտարարել»,-լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց գեներալ-լեյտենանտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *