Tag Archives: «Խաղաղության ակունք»

Սիրիայում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս ութը՝ վիրավորվել

Դեկտեմբեր 10, 2020 20:10 | RAZM.INFO -

Շանլըուրֆայի նահանգապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին Սիրիայի Ռաս ուլ Այն շրջանում քուրդ զինյալների կողմից կազմակերպված հարձակման հետևանքով սպանվել է թուրքական Ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս ութը՝ վիրավորվել։

Continue reading

Սիրիական Ռաս ալ-Այնում մեքենայի պայթյունից 4 թուրք զինծառայող է սպանվել

Թուրքիայի հարավում պայթյունի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող Հունվար 9, 2020 18:49 | RAZM.INFO -

Հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանում, որը Թուրքիայի ԶՈւ-ն գրավել էր 2019թ․ հոկտեմբերի 9-ին սկսված թուրքական «Խաղաղության ակունք» գործողությամբ, մեքենայի պայթյունից սպանվել է 4 թուրք զինծառայող։

Continue reading

Մեր առաջարկը հայերին դեռ ուժի մեջ է. Էրդողան-Թրամփը հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նոյեմբեր 14, 2019 18:32 | RAZM.INFO -

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էր Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտոնական այցի շրջանակներում եղավ նաև Թրամփ–Էրդողան հանդիպում, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս անցկացրին։

Continue reading

«150 ժամն անցել է, ահաբեկիչները դուրս չեն եկել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նոյեմբեր 7, 2019 18:15 | RAZM.INFO -

Նոյեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը, խոսելով Սիրիայում իրավիճակի մասին, հայտարարել է, որ ռուս–թուրքական համաձայնագրով սահմանված 150 ժամն անցել է, սակայն քրդական ուժերը Սիրիայի հյուսիս–արևելքից դուրս չեն եկել։

Continue reading

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերը ռազմական դատարաններ են ստեղծել

Սիրիական Ռաս ալ-Այն շրջանում ստեղծված ռազմական դատարանը Նոյեմբեր 6, 2019 19:17 | RAZM.INFO -

Սիրիայի հյուսիսարևելյան Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջաններում, որոնք թուրքական վերջին՝ «խաղաղության ակունք» (Barış pınarı) գործողության արդյունքում փաստացի գրավվել են թուրքերի և Սիրիայի թուրքամետ ընդդիմադիր խմբավորումների կողմից, ստեղծվել են ռազմական դատարաններ, որոնք լինելու են «Սիրիայի ժամանակավոր կառավարության» պաշտպանության նախարարության վերահսկողության տակ։

Continue reading

ԱՄՆ-ն Սիրիայի արևելքում երկու նոր զորամաս է կառուցում․ թուրքական աղբյուրներ

Սիրիայի բանակի ՀՕՊ 113-րդ բրիգադի տեղակայման վայրն` ըստ Google քարտեզի Նոյեմբեր 5, 2019 18:15 | RAZM.INFO -

ԱՄՆ-ն Սիրիայի Դեր Զոր քաղաքում՝ նավթային հանքավայրերի մոտ, երկու նոր զորամաս է կառուցում, որոնցից մեկը նախկինում Սիրիայի բանակի ՀՕՊ 113-րդ բրիգադի տեղակայման վայրն է եղել։

Continue reading

Թրամփը հանում է Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Հոկտեմբեր 24, 2019 15:44 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ որոշել է վերացնել Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, քանի որ վերջինս Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատել։

Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում է. Reuters

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից Հոկտեմբեր 23, 2019 12:06 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 20–21-ին Սիրիայում տեղակայված ամերիկյան զորքերը հատել են Իրաքի սահմանը՝ դեպի քրդական Դոհուկի շրջան։ Ինչպես հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերը, Սիրիայի հյուսիսից ամերիկյան ամբողջ զորքը շարժվելու է դեպի Իրաքի հյուսիս–արևմուտք` այնտեղից ԱՄՆ վերադառնալու համար։

Continue reading

Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական զորքերը համատեղ պարեկություն կսկսեն

Սիրիայի հյուսիսում ռուս-սիրիական զորքերը համատեղ պարեկություն կսկսեն Հոկտեմբեր 22, 2019 21:56 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի պատվիրակությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստանի Սոչի քաղաք՝ Սիրիայի հարցը քննարկելու։ Էրդողան–Պուտին մոտ 6 ժամ տևած հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում Սիրիայի հյուսիսից պետք է հետ քաշվեն քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG

Continue reading

Իրավիճակը Սիրիայում․ քրդերը լքում են հյուսիսարևելյան տարածքները

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներից ու շարժվում են դեպի Իրաք Հոկտեմբեր 21, 2019 12:51 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 20-ին Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) մամուլի խոսնակ Քինո Գաբրիելը հաստատել էր տեղեկությունը, որ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանից ու այդ տարածքում SDF զինյալներ այլևս չկան։

Continue reading