Daily Archives: Ապրիլ 26, 2017

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի և Սերբիայի պաշտոնակիցների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ Ապրիլ 26, 2017 22:30 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 26-ին՝ Ռուսաստանում անցկացվող Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի և Սերբիայի պաշտպանության նախարարների հետ, քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր: Continue reading

Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. Ադրբեջանի ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած զրահափոխադրիչները Ապրիլ 26, 2017 20:27 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում: Continue reading

Թուրքիայի զինուժը ականանետներով կրակել է Սիրիայում քրդերի դիրքերին

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Ապրիլ 26, 2017 17:31 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային, Սիրիային անմիջապես սահմանակից Հաթայ նահանգի Հասսա գավառից, ականանետներով կրակել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) դիրքերին:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերին երկրի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում

Ապրիլի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի օդուժի հարվածների արդյուքնում վնասվել է քրդերի ռադիոյի շենքերը. նկարը քրդական ANF News գործակալության Ապրիլ 26, 2017 16:26 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Իրաքի հյուսիսային Զափ լեռնային շրջանում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին:  Continue reading

Ադրբեջանում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան

Ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության արտադրության թեթև ինքնաթիռ Ապրիլ 26, 2017 15:13 | RAZM.INFO - Ապրիլի 25-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաք այցի ժամանակ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեքսինը հայտարարել է, որ այդ քաղաքում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան: Continue reading

ԱՄՆ խոշորագույն միջուկային սուզանավը կայանել է Հարավային Կորեայում

ԱՄՆ բանակի «Միչիգան» միջուկային սուզանավը Ապրիլ 26, 2017 14:27 | RAZM.INFO - Ապրիլի 25-ին հարավկորեական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Հարավային Կորեայի Բուսան նավահանգստում կայանած ամերիկյան «Միչիգան» խոշորագույն միջուկային սուզանավը: Կորեական թերակղզուն է մոտենում նաև ԱՄՆ ԶՈւ մեկ ավիակիր նավ: Continue reading

Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ապրիլ 26, 2017 13:52 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Խորվաթիա

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով Ապրիլ 26, 2017 13:44 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին եռօրյա այցով Խորվաթիա է մեկնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը: Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ այցը կատարվել է Խորվաթիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրավերի համաձայն: Continue reading

Վրաստանի զինված ուժերը լոգիստիկական զորավարժություն են անցկացրել

Վրաստանում անցկացվել է լոգիստիկական զորավարժություն Ապրիլ 26, 2017 13:27 | RAZM.INFO - Օպերատիվ-մարտավարական մակարդակով ապրիլի 25-ին Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարությունում լոգիստիկայի օրվա առթիվ անցկացվում է  «Ագալի-2017» զորավարժությունը: Continue reading

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուրելը, Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը՝ Բաքվում Ապրիլ 26, 2017 13:11 | RAZM.INFO - ապրիլի 26-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հրամանատարության պետ, բանակի գեներալ Յաշար Գյուրելն այցելել է Ադրբեջան: Թուրք գեներալը Ադրբեջանում նախատեսում է հանդիպել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Continue reading