Daily Archives: Ապրիլ 29, 2017

Թուրքիան փորձում է Ռուսաստանից ստանալ Ս-400-ների արտադրման տեխնոլոգիաներ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Ապրիլ 29, 2017 12:08 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Կողմերը դեռևս չեն պայմանավորվել նաև Թուրքիային հնարավոր վաճառվելիք համակարգերի գնի շուրջ: Continue reading

Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովին

Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովին Ապրիլ 29, 2017 11:14 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։ Continue reading

Իրանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Սերբիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի պաշտոնակիցներին

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ Ապրիլ 29, 2017 11:03 | RAZM.INFO - Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության  6-րդ համաժողովի ընթացքում Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը հանդիպել է Սերբիայի, Վենեսուելայի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հետ, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Continue reading

Ադրբեջանում կուրսանտները հրետանային վարժանքներ են անցկացրել

Բաքվի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտները հրետանային վարժանքներ են կատարել Ապրիլ 29, 2017 10:07 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին Հեյդարի Ալիևի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի 4-րդ կուրսի կուրսանտները հրետանային կայանքներից մարտական կրակ վարելու վարժանքներ են անցկացրել:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading