Daily Archives: Ապրիլ 24, 2017

Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլսեվեր Իբաևը (Elsevər İbayev) Ապրիլ 24, 2017 19:13 | RAZM.INFO - Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Էլսևեր Իբաևը (Elsevər İbayev): Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը:  Continue reading

Ռուսաստանի գրոհիչ ավիացիան արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներ է անցկացնում

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ Ապրիլ 24, 2017 18:12 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի գրոհիչ ավիացիայի Սու-25ՍՄ գրոհիչները Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ցածր՝ մինչև 25 մ, բարձրության վրա իրականացրել են թռիչքային վարժանքներ:  Continue reading

Թուրքիան մշակում է ռազմական օդաչուների սուր պակասը լրացնելու նոր ծրագիր

Թուրքիայի ԶՈւ ռազմական օդաչու, (ձախից), հեղաշրջման փորձից հետո ձերբակալված օդաչուներ (աջից) Ապրիլ 24, 2017 17:35 | RAZM.INFO - 2016 թ. ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի զինուժում ռազմական օդաչուների պակասը լրացնելու համար բանակցում են Թուրքիայի ռազմական և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները: Թուրքիայում առաջացել է օդաչուների ընդհանուր պակաս, և զինուժը համալրելու դեպքում արդեն քաղավիացիան կունենա օդաչուների պակաս: Continue reading

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ Ապրիլ 24, 2017 17:15 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկին այցելել է Ադրբեջան և հանդիպել  այդ երկրի փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտը: Continue reading

Ռուսաստանի նավատորմի հրետանավորները վարժանքներ են անցկացնում Ղրիմում

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Ապրիլ 24, 2017 17:14 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի 22-րդ բանակային կորպուսը ձմեռային ուսումնական շրջանի ամփոփիչ ստուգումների շրջանակներում  ավելի քան 70 միավոր հրետանային տեխնիկայի ներգրավվածությամբ  վարժանքներ է սկսել Ղրիմում։ Continue reading

Թուրքիայի արևելքում 280 նոր «գյուղական պահապան» է անցել ծառայության

Թուրքիայի Վան նահանգում 280 նոր «գյուղական պահապան» է անցել ծառայության Ապրիլ 24, 2017 17:08 | RAZM.INFO - Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում ներգրավվելու համար ծառայության է անցել 280 նոր «գյուղական պահապան»: Continue reading

Արցախում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ

ՊԲ կրակային պատրաստության վարժանքներ Ապրիլ 24, 2017 15:19 | RAZM.INFO - Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վերահսկողությամբ և անմիջական մասնակցությամբ ՊԲ միավորումներում և զորամասերում անցկացվել են կրակային, մարտավարական և ֆիզիկական պատրաստության ցուցադրական պարապմուքներ:  Continue reading

Վրաստանը կգնի ամերիկյան արտադրության M-4 ինքնաձիգներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ՝ զինված M4 ինքնաձիգներով Ապրիլ 24, 2017 15:11 | RAZM.INFO - Ամերիկյան Colt Defense ընկերությունը շահել է Վրաստանին, Իրաքին, Լիբանանին, Պակիստանին և Բահրեյնին М4 և М4А1 ինքնաձիգներ մատակարարելու պայմանագիր: ԱՄՆ ՊՆ փոխացմամբ՝ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար: Continue reading

Ապրիլի 22-23-ին քրդերի դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017 Ապրիլ 24, 2017 15:00 | RAZM.INFO - Ապրիլի 22-23-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում վիրավորված 5 զինծառայողներից 3-ը մահացել են հիվանդանոցում: Continue reading

Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են նոր հականավային հրթիռով

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռները Ապրիլ 24, 2017 14:47 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են տեղական արտադրության «Նասիր» թևավոր հրթիռներով։ «Նասիր» հրթիռը ունակ է խոցել ծովային տարբեր թիրախներ, այդ թվում՝ ռազմանավեր։  Continue reading