Daily Archives: Ապրիլ 28, 2017

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանում Ապրիլ 28, 2017 17:07 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Հայաստանի այցի ընթացքում հանդիպել է  ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:  Continue reading

Հայտնի են Թուրքիայի զենք արտահանող 5 խոշորագույն ընկերությունները

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր Ապրիլ 28, 2017 16:48 | RAZM.INFO - Ապրիլի 26-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հրապարակել է 2016 թ. ընթացքում զենք արտահանած թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Վերջին տարիների ընթացքում խոշորագույն զենք արտահանողը շարունակում է մնալ TAI ավիաշինական ընկերությունը: Continue reading

Լիբանանի սահմանին բախվել են «Ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» զինյալները

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ Ապրիլ 28, 2017 16:00 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին Սիրիայի և Լիբանանի սահմանամեձ շրջաններից մեկում «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վրա: Մերձավոր Արևելքի երկու խոշորագույն ահաբեկչական կառույցների միջև բախումները շարունակվում են: Continue reading

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ Ապրիլ 28, 2017 15:57 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացվել Հայաստանը Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում: Դիտարկման ժամանակ կրակոցներ չեն արձանագրվել: Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է հրետակոծել Սիրիայում քրդերի դիրքերը

Թուրք-սիրիական սահմանին շարունակվում են բախումները Թուրքիայի զինուժը և Սիրիայի քրդական խմբավորումների միջև Ապրիլ 28, 2017 15:34 | RAZM.INFO -

Թուրքիայի զինուժը ականանետներով կրակել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման վերահսկած տարածքների ուղղությամբ: Continue reading

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է քննարկեն Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման հարցը

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Ապրիլ 28, 2017 14:45 | RAZM.INFO - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայանելիք հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկեն նաև Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարց: Continue reading

Ուկրաինայի զինուժը Ղրիմի մոտ գետանցման վարժանքներ է անում

Ուկրաինացի զինծառայողներ Ապրիլ 28, 2017 14:05 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին և 28-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Ղրիմի մոտ՝ Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում, անցկացնում են զորամասերի մարտական պատրաստության և ներդաշնակման վարժանքներ: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017 Ապրիլ 28, 2017 13:30 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգի Էրչիշ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան», վիրավորվել է ևս 3-ը: Continue reading

[Լրացված] Ապրիլի 28-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 28, 2017 12:40 | RAZM.INFO - Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Continue reading

Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի զինծառայողները վեչադաչձել են Աֆղանստանից Ապրիլ 28, 2017 11:55 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 54 զինծառայողից կազմված հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող «Վճռական առաքելություն» գործողությունից: Ավելի վաղ Աֆղանստան էր մեկնել փոխարինող խումբը: Continue reading