Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. Ադրբեջանի ՊՆ

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած զրահափոխադրիչները

Ռուսաստանից Ադրբեջանի ստացած զրահափոխադրիչները

Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են:

Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ:

Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա:


3 responses to “Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. Ադրբեջանի ՊՆ

  1. «Եղբայրական» Ռուսաստանի, «քեռի» Ռուսաստանի նուէրը ազրպէյճանին Ապրիլ 24-ի առթիւ: Երկու թշնամիները կը զինես, թէ՛ փոխ կ’աշխատես եւ թէ՛ երկուքին ալ քիթէն բռնած քու իշխանութեանդ տակ կը պահես: Կը մաշթեմ որ օր մը, երբ թուրքազերին պահը յարմար գտնայ այդ զէնքերը գործածէ նաեւ Ռուսաստանի դէմ:

  2. Pingback: Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. «Ռազմինֆո» | Andradardz

  3. Pingback: Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. «Ռազմինֆո» — Masing.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *