Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարն այցելել է Ադրբեջան

ապրիլի 26-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հրամանատարության պետ, բանակի գեներալ Յաշար Գյուրելն այցելել է Ադրբեջան: Թուրք գեներալը Ադրբեջանում նախատեսում է հանդիպել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուրելը, Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը՝ Բաքվում

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուրելը, Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը՝ Բաքվում

Այսօր բանակի գեներալ Յաշար Գյուրելը արարողակարգային այցեր է կատարել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովի, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի և ռազմակն կցորդ, բրիգադային գեներալ Զաֆեր Օջաքի ուղեկցությամբ:

Եռօրյա այցի շրջանակներում գեներալ Գյուրելը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովին, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ էլչին Գուլիևին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *