Daily Archives: Հոկտեմբեր 28, 2013

Ադրբեջանի ՊՆ խոսնակը վերջապես հաստատեց իր հրաժարականի մասին լուրը

Հոկտեմբեր 28, 2013 14:35 | RAZM.INFO - Հոկտեմբերի 26-ից ի վեր լուրեր էին պտտվում Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների համատեքստում նաև ՊՆ խոսնակի հեռացման մասին։ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հաստատեց շրջանառվող լուրերը։ Continue reading

Պակիստանը հետաքննում է Ադրբեջանի հեռախոսահամարներին կատարված գաղտնի զանգերը

Հոկտեմբեր 28, 2013 14:03 | RAZM.INFO - Պակիստանի հատուկ ծառայությունները բացահայտել են Ադրբեջանի հետ միջազգային հեռախոսակապով գաղտնի բանակցություններ, որոնք ազգային անվտանգության նշանակության են։ Ադրբեջանից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչել։ Continue reading

ՌԴ-ի՝ Glock-ների պատվերը վերջնականապես չեղյալ է համարվել

Հոկտեմբեր 28, 2013 13:28 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանական պատվերների դաշնային ծառայությունը չեղյալ է հայտարարել պաշտպանության նախարարության՝ ավստրիական Glock ատրճանակների անհիմն ուռճացված արժեքով գնման հայտերը: Ավելին, ներկայում պատրաստվում են վարչական գործ հարուցել: Continue reading

Իրանում կախաղան են բարձրացրել 16 զինյալի իրանցի սահմանապահների վրա հարձակումից հետո

Իրան. լուսանկարը՝ BBC-ի Հոկտեմբեր 28, 2013 13:05 | RAZM.INFO - Իրանի և Պակիստանի միջև սահմանին 14 իրանցի սահմանապահների վրա հարձակվելուց և սպանելուց հետո Թեհրանը կախաղան է բարձրացրել 16 զինյալի։ Continue reading

Պաղեստինցի ուսանողներին ձերբակալել են անօդաչու թռչող սարք ստեղծելու համար

Հոկտեմբեր 28, 2013 12:41 | RAZM.INFO - Պաղեստինի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են 3 ուսանողի, որոնք ցանկացել են հարվածային անօդաչու թռչող սարք ստեղծել՝ Իսրայելում տեղակայված թիրախները խոցելու նպատակով։ Պաղեստինը հրաժարվում է մեկնաբանել՝ որտեղից է հայտնի դարձել ԱԹՍ-ի կառուցման տեղեկությունը։ Continue reading

Ադրբեջանական բանակի զինված դասալիքին վիրավոր հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանական բանակ Հոկտեմբեր 28, 2013 11:59 | RAZM.INFO - Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել էր զորամասը: Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են առաջնագծում կասկածելի պայմաններում։ Continue reading

Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչի 5-րդ նախատիպը թռիչքային փորձարկումներ է անցել

Հոկտեմբեր 28, 2013 11:21 | RAZM.INFO - Ռուսական Տ-50 ՊԱԿ ՖԱ (T-50 ПАК ФА) կործանիչի հինգերորդ նախատիպը սկսել է թռիչքային փորձարկումները։ Առաջին թռիչքը թվով հինգերորդ նախատիպն իրականացրել է հոկտեմբերի 27-ին Continue reading

Ադրբեջանի ՊՆ խոսնակին հեռացնելու կոչերի իրական պատճառները

Հոկտեմբեր 28, 2013 10:50 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ-ում իրականացվող կադրային կտրուկ փոփոխությունների ֆոնին գլուխ են բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի պաշտոնանկության կոչերը: Դրանք պայմանավորված են մի շարք գործոններով։ Continue reading

Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել սիրիական սահմանի մոտ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Հոկտեմբեր 28, 2013 10:39 | RAZM.INFO - Թուրքիան կրկին օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռը թռիչքներ է կատարել։ Continue reading